Տարկետման համար նախորդ կառավարությունն այնպիսի բարդ մեխանիզմ էր սահմանել ուսանողների համար, որ անգամ դասախոսներից շատերն այս պահին չեն կարող այդ կարգին համապատասխանել եւ հաղթահարել շեմը: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:
«Մենք այս պահին ընդամենը ժամանակավոր լուծում ենք գտել, որը մեզ եւս չի բավարարում, բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք: Վարչապետի մոտ պաշտպանության նախարարության, ուսանողների հետ համատեղ քննարկումների արդյունքում մեղմացրել ենք կարգի պահանջները հօգուտ դիմորդի՝ իջեցնելով սահմանված շեմերը:
Ասպիրանտուրայում եւ մագիստրատուրայում ՄՈԳ-ի շեմ ենք սահմանել՝ 90 տոկոս եւ ավելի, իսկ կիրառվող գործակիցը կրկնապատկել ենք՝ 1-ի փոխարեն դարձնելով 2: Որոշակիացրել ենք հարցազրույցը, որը նախկին կարգով բացարձակ անհասկանալի էր, եւ կար մտավախություն, որ այն կարող է սուբյեկտիվության տարրեր պարունակել»,- նշել է նա:




























