Անկարան ռուսական S-400 զենիթահրթիռային համակալիրների խիստ կարիք ունի, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է Anadolu-ն:
Թուրք նախարարի խոսքով՝ ռուսական զենիթահրթիռային համակալիրները կամրապնդեն Թուրքիայի հակաօդային պաշտպանության համակարգերի ուժը եւ թույլ կտան վերացնել հնարավոր արտաքին սպառնալիքներն: «S-400-ի ձեռքբերումը Թուրքիայի ազգային շահերի պահանջն է, որը քաղաքականության հետ որեւէ կապ չունի», - ասել է Սոյլուն: Նախարարը հիշեցրել է, որ այս պահին Թուրքիան չի կարող կանխել երկրի ուղղությամբ հասցվող հրթիռային հարվածները:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ այն երկրները, որոնք հրաժարվել են ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Անկարային, փորձում են թուլացնել Թուրքիայի ռազմական ներուժը: «ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը նվազագույնի են հասցնում Թուրքիայի արտաքին կախվածությունը: Դա շատ կարեւոր է մեր երկրի համար», - ընդգծել է նախարարը:





























