Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ձգտում է եվրոպական ճակատ ստեղծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ Կանադայում այսօր մեկնարկող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին, փոխանցում է AP-ը:

Մակրոնը G7-ի բացումից քիչ առաջ հանդիպում էր նախաձեռնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Իտալիայի նոր վարչապետ Ջուզեպե Կոնտեի եւ Եվրամիության առաջատար պաշտոնյաների հետ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ դիրքորոշումը պետք է «եվրոպական ճակատի վերածննդին» հանգեցնի: «Ոչ մի առաջնորդ հավերժ չէ: Մենք պարտավորություններ ենք ժառանգում, որոնք մեզնից բարձր են: Մենք ընդունում ենք դրանք: Այսպիսին է կյանքը»,- գրել է Մակրոնն իր թվիթերյան միկրոբլոգում:

Ավելի վաղ նա նշել էր, որ «Մեծ յոթնյակի» առաջնորդների վերջնական հայտարարությունը պետք է ընդունվի՝ առանց Թրամփի կողմ հայացք գցելու: