Կանադայում «մեծ յոթյակի» գագաթաժողովին մասնակից երկրները որոշում են կայացրել քարոզչությունից պաշտպանվելու նոր համակարգ մշակելու մասին, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով dpa գործակալությունը։ Այսպես կոչված արագ արձագանքման մեխանիզմը։ թույլ է տալիս արագ ու համակարգված պատասխանել ընտրությունների հետ կապված մանիպուլացումներին, քարոզչությանը, նաեւ այլ անթույլատրելի գործողություններին ու ապակայունացման փորձերին, որոնք բխում են «Ռուսաստանի նման երկրներից»։

Նոր համակարգի օգնությամբ Յոթյակի երկրները մտադիր են վերլուծել տվյալները նմանատիպ տեղեկատվական հարձակումների մասին, նաեւ դրանք փոխանակել իրար հետ։ Ենթադրվում է, որ «իդեալական տարբերակում» հարձակմանը պետք է հաջորդի համակարգված արձագանք, որը կարող է արտահայտվել ՝ պատասխան արշավի կամ պատժամիջոցների տեսքով։