Հերթական անգամ Խոսրովի անտառում ֆոտոթակարդները նկարահանել են կովկասյան ընձառյուծին:
Նշենք, որ որձ առանձնյակը անտառում առաջին անգամ արձանագրվել էր ապրիլին։
Հայաստանում ներկա պահին հաշվառված է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:




























