Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգից քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունից պատգամավորի թեկնածու առաջադրված Կարո Փայլանը Twitter–ի իր էջում հրապարակել է լուսանկարներ քարոզարշավից։

Կարո Փայլանը լուսանկարներից մեկը վերնագրել է. «Բանտում գտնվող նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշի ողջույնները փոխանցում եմ ձեզ»։

Նշենք, որ HDP–ի փոխնախագահ Կարո Փայլանը նախորդ ընտրություններում պատգամավոր է ընտրվել Ստամբուլից, սակայն քրդական կուսակցությունն այս անգամ նրան Դիարբեքիրից է առաջադրել։