Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 10-ին, ժամը 23:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Iveco» մակնիշի KBD888 պետհամարանիշով (վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ Զոհրաբ Լոչոսվիլի, ծնված 1964 թ.) եւ «ԶԻԼ 130» մակնիշի (վարորդը՝ Խ. Ա., ծնված 1961 թ.) բեռնատարները, ինչի հետեւանքով վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը: