Անցնող 2017 թվականը Ադրբեջանի պատմության մեջ բեկումնային անվանել չի կարելի, քանի որ ինչ-որ էական փոփոխություններ այս երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ տեղի չեն ունեցել։ Այս մասին Կովկասի ինստիտուտի կողմից հունիսի 11-ին Երեւանում կազմակերպված «Կովկաս 2017» թեմայով գիտաժողովի ժամանակ  հայտարարել է քաղաքագետ, Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Ադրբեջանում համակարգային փոփոխություններ, ըստ փորձագետի, տեղի չեն ունեցել։ «Ադրբեջանը 2017 թվականին շարունակել է մանեւրել՝ հիմնվելով իր «ճոճանակների» քաղաքականության վրա եւ փորձելով հավասարակշռված հարաբերություններ կառուցել հիմնական ուժային կենտրոնների հետ, սրա հետ մեկտեղ չմոտենալով նրանցից ոչ մեկին ու չներգրավվելով ինտեգրացիոն նախագծերում»,-պարզաբանել է փորձագետը։

Քաղաքագետի համոզմամբ՝ Բաքվին հաջողվել է կայունացնել իրավիճակը մի քանի ուղղություններով։ Մասնավորապես, ավելի պրագմատիկ է դարձրել իր հարաբերությունները Թուրքմենստանի հետ։

Ռուս փորձագետը շեշտել է, որ Բաքվի արտաքին քաղաքականության հավասարակշռությունը պահպանվել է, դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը՝ շարունակվել։