Քութաիսի-Ցխալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի (Արեւմտյան Վրաստան) ճանապարհին երթեւեկությունն արգելափակված է ժայռային զանգվածի փլուզման հետեւանքով, այս մասին հաղորդում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոմոբիլային բաժինը:
Գերատեսչության տվյալներով՝ ժայռային զանգվածը փլուզվել է ավտոճանապարհի 91-րդ կիլոմետրի վրա: Երթեւեկությունը ավտոճանապարհի նշված հատվածով, որը ներպետական է, արգելափակված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:





























