Ալբանական մաքսանենգներն Իտալիայի ափերի մոտ են նետել 2,5 տոննա օգտագործման համար պատրաստ մարիխունա եւ թաքնվել են արագընթաց կատերով Մոնտենեգրոյի տարածքային ջրերում, հայտնում է ալբանական Тоp Channel-ը։
Հաղորդվում է, որ Ադրիատիկ ծովի տարածքային ջրերի վրայով թռիչքի ժամանակ Բրինդիզի նահանգում կիրակի ուշ երեկոյան Guardia di Finanza իտալական ֆինանսական ոստիկանության ինքնաթիռը նկատել է բեռնված արագընթաց կատերը ափից 40 կիլոմետր հետավորության վրա։ Կասկածելի նավի հետեւից, որը, ենթադրաբար, դուրս էր եկել ալբանական Վլյորա նավահանգստից, ուղարկվել են երկու ոստիկանական կատեր։
«Իտալացի գործընկերները տեղեկությունը փոխանցել են Ալբանիայի սահմանային ոստիկանությանը Դուրես եւ Վլյորա նահանգներում, Guardia di Finanza-ի ներկայացուցիչները նաեւ Ալբանիայի առափնյա շրջաններում սպասել են կատերի վերադարձին տարածքային ջրեր։ Սակայն, հետապնդվող կատերը նետել է 2 տոննա 475 կիլոգրամ մարիխուանա եւ մեծ արագությամբ ընթացել դեպի Մոնտենեգրոյի ջրեր եւ անջատվել հետապնդվողներից»,-հայտնել է հեռուստաալիքը։
Նշվում է, որ Մոնտենեգրոյի սահմանային ոստիկանությունը 1 ժամ հետապնդումից հետո մաքսանենգներին կորցրել է տեսադաշտից։





























