Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին ժառանգությամբ իրեն փոխանցված հողամասերի սեփականության իրավունքի գրանցմանն աջակցելու հարցում։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դիմումատուն տեղեկացրել է, որ իր ներկայացրած փաստաթղթերով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կայացրել է գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշում։

Պաշտպանի աշխատակազմում քննարկման շրջանակում պարզվել է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ քաղաքացին չի ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Պաշտպանի ներկայացուցիչը քաղաքացուն ներկայացրել է ՀՀ գործող օրենսդրության պահանջները, անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերի ներկայացման կարեւորությունը, ինչի արդյուքնում քաղաքացին ներկայացրել է պահանջված բոլոր փաստաթղթերը եւ գրանցել հողամասերի սեփականության իրավունքը։