Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) անցկացվել է Հայաստանի ժամանակակից արվեստի կարեւորագույն դրսեւորումնեից մեկի՝ «3-րդ հարկ» արվեստային շարժման 30 ամյակին նվիրված գիտաժողով:
«3-րդ հարկ»-ի հայտը եւ այժմեականությունը 30 տարի անց» գիտաժողովը «3-րդ հարկ» շարժման 30-ամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումների ամփոփումն էր, որին 2017 թ. նախորդել էին «30 աստիճան դեպի 3-րդ հարկ» ցուցադրությունը եւ հանրային դասախոսությունների շարքը: Գիտաժողովը նպատակն էր քննարկել «3-րդ հարկ» շարժման գործունեությունը եւ այսօրվա արվեստի հետ փոխհարաբերությունների խնդիրը:
««3-րդ հարկ»-ի հայտը եւ այժմեականությունը 30 տարի անց» խորագրով գիտաժողովը
Կենտրոնի կրթական գործունեության շրջանակներում առաջին նման նախաձեռնությունն էր, որի շրջանակներում հատկապես կարեւորվում էր երիտասարդների ներգրավումը: Կարծում ենք՝ այն կնպաստի նոր հետազոտական հարթակի ստեղծմանը եւ Հայաստանի ժամանակակից արվեստի ուսումնասիրությունների հետագա ընդլայնմանը: Շնորհակալ ենք Beeline Armenia-ին այս կարեւոր նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար», - ասաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Մենք ուրախ ենք աջակցել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այս նախաձեռնությանը, քանի որ գիտակցում ենք Հայաստանում գիտության զարգացման եւ նոր մոտեցումների կիրառման կարեւորությունը։ Վստահ եմ, որ նման ուսումնասիրություններն ու քննարկումները թույլ կտան ճիշտ գնահատել անցյալի ձեռքբերումները եւ դրական ազդեցություն կունենան ապագայում Հայաստանի արվեստի ու արվեստագիտության ոլորտների զարգացման վրա», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«3-րդ հարկ» շարժումը ձեւավորվեց 1987 թ-ին՝ քաղաքական բեկումնային ժամանակաշրջանում եւ որոշիչ դերակատարում ունեցավ Հայաստանի ժամանակակից արվեստի հետագա զարգացման եւ նոր պրակտիկաների հաստատման գործում։




























