Պատիժների իրականացման դաշնային ծառայությունից (ՊԻԴԾ) հայտնել են, թե որ մասնագիտություններն են ներկայումս բանտում ամենապահանջվածը, փոխանցում է RT-ն:
Պահանջարկ ունեցող մասնագետների թվում նշված են հարդարման շինարարական աշխատանքների վարպետները, զոդողները, քարագործները, բետոնագործները, ֆրեզերագործները, ինչպես նաեւ տրակտորիստները եւ էլեկտրամոնտյորները:
«Մասնագիտությունների ցանկը շտկվում է՝ ելնելով ուղղիչ հաստատության արտադրության պահանջներից, ինչպես նաեւ հաշվի առնելով մասնագիտությունների պահանջվածությունը, որոնցով դատապարտյալները կարող են աշխատել ուղղիչ հաստատությունից ազատվելուց հետո»,- ասել են ՊԻԴԾ-ից:
Պահանջված մասնագիտությունների թվում նշվում են նաեւ դերձակը, ձեւարարը, խոհարարը, վարսահարդարը, անասնաբույծը, բուսաբույծը, հացթուխը, անտառահատը եւ մի շարք այլ մասնագիտություններ:
ՊԻԴԾ-ից հայտնել են, որ դատապարտյալները ոչ միայն աշխատում են, այլեւ սովորում: Այսպես՝ ուսումնառությունը կատարվում է 168 մասնագիտացումներով: Դրանք միավորվում են այնպիսի խմբերում, ինչպիսին են «Արվեստ եւ մշակույթ», «Ինֆորմատիկա եւ հաշվիչ տեխնիկա», «Գյուղատնտեսություն, անտառային եւ ձկնային տնտեսություն», «Մեքենաշինություն» եւ այլն:





























