Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն բարձր է գնահատել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Կորեական թերակղզին  միջուկային զենքից ազատելու խոստումը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, շատ կարեւոր է, որ Կիմ Չեն Ընը հստակորեն հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ պատրաստ է Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանը:

Աբեն նաեւ նշել է, որ Հյուսիսային Կորեայից առեւանգված ճապոնացի քաղաքացիների հարցի լուծումը Միացյալ Նահանգներից վճռական աջակցություն կպահանջի: