Լարվածությունը Ղարաբաղյան հակամարտության շուրջ նկատելիորեն աճել է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, քաղաքագետ Սերգեյ Մարկովը` ավելացնելով, որ այդ միտումը շարունակվում է:

«Թեեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է, սակայն լարվածությունը տարածաշրջանում աճում է, եւ դա առանց հետեւանքների չի մնա»,- հայտարարեց Մարկովը` հույս հայտնելով, որ դա չի հանգեցնի հակամարտության ապասառեցման:

Քաղաքագետի գնահատականով` այս պահին մեծ չէ հավանականությունը, որ դիմակայության ռազմական փուլը երկրորդ շունչ կստանա, սակայն այդ հավանականությունը կա, եւ այն անշեղորեն մեծանում է: