18-ամյա Գ. Գրիգորյանը եւ 24-ամյա Շ. Ղազարյանը Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղին հարակից տարածքում հունվարի 23-ին հայտնաբերել են ականանման առարկա, այնուհետեւ սկսել քարերով հարվածել, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթուն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պայթյունի հետեւանքով Գ.Գրիգորյանը եւ Շ.Ղազարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվել է ծանր: