Եթե ցախավելը երկար կախված է մնում պատից, այն անպայման մի օր կրակում է, այդ ասացվածքը լիովին վերաբերում է Ադրբեջանին: Այդ մասին Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի ռազմական բյուջեի աննախադեպ ավելացումն ու այդ միջոցներով գնված «փամփուշտներն ու հրթիռները» մի օր կկրակեն, եւ այդ մասին պետք է մտածել այսօր:
«Միջազգային հանրությունը պետք է այսօր գնահատական տա, փոխանակ լղոզված արտահայտություններ անի, թե «կողմերը պետք է հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկեն»,- ասել է Պողոսյանը՝ հավելելով, որ, չգիտես ինչու, այդ հանրությունը պարբերաբար մոռանում է նշել հրադադարի ռեժիմի խախտման մեղավորին:
«Պետք է պարզ, բաց եւ հստակ նշել մեղավորին եւ ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է Թեւան Պողոսյանը՝ միաժամանակ խորհուրդ տալով , որ միջազգային հանրությունն իրենից սկսի, նախքան որեւէ մեկին խորհուրդներ տալը:





























