Թերթին հասած տեղեկություններով, Երեւանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ-ը (հայտնի է «Թաղման բյուրո» անվամբ)՝ մասնակցելով պետական գնումների գործակալության կողմից հայտարարված տենդերներից մեկին, մեքենայություններ է արել։ Փաստը հայտնվել է Երեւանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում։ Երեկ քաղաքապետարանում, ըստ թերթի, տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետի եւ «Թաղման բյուրոյի» ղեկավարության հետ, որտեղ շատ կոշտ խոսակցություն է ընթացել։ Մատնանշվել է ոչ միայն վերոնշյալ փաստը, այլեւ «Թաղման բյուրոում» եւ դրա ենթակայության տակ գնվող գեղեզմանատներում տիրող իրավիճակը։
Ըստ «Երկիր»-ի տեղեկությունների՝ քաղաքապետը նույնիսկ ակնարկել է, որ «Թաղման բյուրոյի» մի շարք աշխատակիցներ կարող են արժանանալ նույն բախտին, ինչպես նախօրեին կաշառք վերցնելու պահին բռնված քաղաքապետարանի աշխատակիցը։ «Դատելով «Թաղման բյուրոյի» աշախտակիցների դեմքի արտահայտությունից եւ ներսում տիրող իրավիճակից, մոտ օրերս մի շարք պաշտոնանկություններն ու հրաժարականներն անխուսափելի են»,-եզրակացնում է թերթը։





























