Ֆուրգոնը մխրճվել է նիդերլանդական Telegraaf թերթի շենքի մեջ, տուժածներ չկան, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»: Հաղորդումների համաձայն՝ սպիտակ ֆուրգոնը մխրճվել է շենքի մեջ տեղական ժամանակով 4:00-ին Ամստերդամի ծայրամասում, ինչից հետո ավտոմեքենան հրդեհվել է:

Ոստիկանության տվյալներով՝ ոոչ ոք չի տուժել, իսկ ֆուրգոնի վարորդը անհետացել է դեպքի վայրից: 

Ոստիկանությունը պնդում է, որ վարորդը դիտավորյալ է մխրճվել շենքի մեջ: