Նյու Յորքում 30-ամյա կինը 2 ամսական երեխայի հետ մետրոյում գնացքի վագոնների տակ է նետվել, հաղորդում է USA.one-ը:

Ոստիկանների տեղեկացմամբ՝ մեքենավարը հասցրել է արգելակել, եւ մայրն ու երեխան ազատվել են ողբերգությունից. նրանք միայն թեթեւ վնասվածքներ են ստացել:

Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է կնոջը նման քայլի դրդել: