ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստորագրվեց ՀՀ ԱԻՆ-ի և Ղազախստանի Հանրապետության «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» Ալմաթիի կենտրոնի միջև Համագործակցության հուշագիր: Հուշագիրը ՀՀ ԱԻ նախարարության կողմից ստորագրեց Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը և ղազախական կողմից՝ Ալմաթիի «Արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման» կենտրոնի տնօրեն Վալերի Պետրովը:

Հուշագրի նպատակն է միջտարածաշրջանային համագործակցություն հաստատել աղետների ռիսկի նվազեցման, բնակչության պաշտպանության, դիմակայունության մակարդակի բարձրացման, կանխարգելման և արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման գործընթացներում: Մասնավորապես՝ նախատեսված են համատեղ ուսումնավարժանքներ, մասնագիտական փորձի փոխանակում, համատեղ գիտահետազոտական աշխատանքներ և, անհրաժեշտության դեպքում, փոխօգնություն արձագանքման փրկարարական աշխատանքներում: