Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հայտարարությունը՝ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի գիտական աշխատանքների ցանկի վերաբերյալ:
Ավելի վաղ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր. «Պահանջում եմ, որպեսզի այս շաբաթվա ընթացքում գիտական հանրությանը ներկայացնես կենսագրականիդ մեջ հիշատակված «քառասունից ավելի գիտական հոդվածները»: Կրկնում եմ, առնվազն 41 հրապարակում եւ բոլորը պարտադիր կերպով պետք է լինեն ԳԻՏԱԿԱՆ հոդվածներ»: Այս առնչությամբ Դեմոյանը Հովհաննիսյանին հորդորել էր տարբերակել «գիտական հոդվածը» «գիտական հրապարակումից»:
NEWS.am-ի թղթակիցը Լեւոն Խաչիկյանի 100-ամյակի կապակցությամբ Մատենադարանում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսից հետո փորձեց մեկնաբանություն ստանալ նախարարից, սակայն Արայիկ Հարությունյանը ձեռնպահ մնաց Դեմոյանի հայտարարությունների ցանկացած գնահատականից: «Նա արժանի չէ, որպեսզի իր մասին խոսեն այսպիսի միջոցառման ժամանակ»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
Հավելենք, որ Հարությունյանի եւ Դեմոյանի միջեւ հարաբերությունները չափազանց լարվել են: Դեմոյանը զայրույթով քննադատել էր նախարարին՝ իր բացակայության ժամանակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում իր աշխատասենյակ ներխուժելու համար: Բացի դրանից, ըստ Դեմոյանի, նախարարը կեղծ տեղեկություններ է տարածում իր մասին ինստիտուտի աշխատակիցների շրջանում: Նա տեղի ունեցողը որպես քաղաքական հետապնդում է որակել:
Նախարարն իր հերթին ԶԼՄ-ներին տեղեկացրել էր, որ Դեմոյանն արդեն երկար ժամանակ է ոչ մի պաշտոն չի զբաղեցնում թանգարան-ինստիտուտում, քանի որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է 2017-ի փետրվարին: Նույն տարվա դեկտեմբերին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ը վերակազմավորվել էր Հիմնադրամի, ընդ որում, կառավարության որոշմամբ, տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել: Իսկ Դեմոյանը, ըստ նախարարի, ամեն կերպ ճնշում է գործադրել տնօրենի պաշտոնակատարի վրա և ստիպել է նրան հրաժարականի մասին դիմում գրել, ինչից հետո զբաղեցրել է տնօրենի աշխատասենյակը:
Չթուլանաք հանկարծ ու մի´ հաբռգեք, ձեզ պարացնելու ենք. Հայկ Դեմոյանը՝ ԿԳ նախարարին ու փոխնախարարին
ՀՀ կրթության նախարարը չի պատասխանել Հայկ Դեմոյանին. «Նա արժանի չէ»

Հասանելի է
русскийՏեղադրություն




























