Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր՝ հունվարի 26-ին այցելել է «Վարդաշեն», «Էրեբունի», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ՝ գոյություն ունեցող պայմաններին եւ խնդիրներին ծանոթանալու նպատակով:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը, հաջորդ շաբաթվա ընթացքում Հրայր Թովմասյանն այցելելու է նախարարության ենթակայության տակ գտնվող մյուս քրեակատարողական հիմնարկներ եւս:
Այցելությունների արդյունքներն ամփոփելուց հետո կտրվեն անհրաժեշտ հանձնարարականներ:




























