Ամերիկյան Mattel կորպորացիան, որը թողարկում է ամբողջ աշխարհում հայտնի Բարբի տիկնիկները, ԱՄՆ–ում ներկայացրել է տիկնիկների նոր սերիան ռոբոտատեխնիկայի մասնագետների կերպարով։ Սա արվել է աղջիկների մոտ ծրագրավորման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Նոր բարբիները հագին ունեն տաբատ, ջինսային բաճկոն, նրանց աչքերին հատուկ պաշտպանիչ ակնոցներ են սարքավորումների հետ աշխատանքի համար։ Տիկնիկը ձեռքին ունի փոքրիկ նոութբուք, նրա մոտ կա նաեւ ռոբոտի մակետ։ Խաղալիքի հետ գնորդը կստանա Tynker հավելվածի ծրագրավորման 6 վիրտուալ դասընթաց երեխաների համար։ Դրանցում պատմում են, թե ինչպես կառուցել ռոբոտին եւ նրան սովորեցնել պարել։
Mattel–ում հայտարարել են, որ անհրաժեշտ է դաստիարակել «աղջիկների նոր սերունդ», որոնք կսկսեն հետաքրքրվել նշված ոլորտով։





























