Թաիլանդի իշխանությունները նոր ձմեռային սեզոնից սկսած մտադիր են սահմանափակել զբոսաշրջիկների մուտքը Սիմիլյան կղզիներ եւ հանգստացողների գիշերակացն այնտեղ արգելել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Թաիլանդը շարունակում է հետեւողական քաղաքականություն վարել մի շարք հայտնի վայրերի էկոլոգիայի վերականգնման համար եւ այժմ որոշել է նվազեցնել զբոսաշրջիկների հոսքը Սիմիլյան կղզիներ, որոնցից 9-ը ճանաչվել են Թաիլանդի ազգային բանական արգելոց:

Այնտեղ կան արեւադարձային անտառներ, սպիտակ ավազով մաքուր լողափներ, թափանցիկ ծով, որտեղ կարելի է տեսնել էկզոտիկ ձկների, կրիաների եւ կատվաձկների:

Զբոսաշրջիկների մեծ մասը Սիմիլյան կղզիներ է գալիս միայն մեկ օրով, սակայն կան նաեւ այնպիսի ճանապարհորդներ, որոնք գիշերում են: