Երեւանում 10 օր առաջ վրաերթի ենթարկված 92-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթը տեղի էր ունեցել հունիսի 19-ին ժամը 19.00-ին. «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդն Արշակունյաց պողոտայի թիվ 53/33 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 92-ամյա Կարապետ Սարգսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հունիսի 28-ին, ժամը 16.30-ին տղամարդը հիվանդանոցում մահացել է:                                                  

Կատարվում է քննություն: