Թուրքիայում ավտովթարի հետեւանքով երեք մարդ է զոհվել, 16-ը վիրավորվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hurriyet թերթը:
Թերթի թվյալներով՝ միկրոավտոբուսը շրջվել է Թուրքիայի Մերսին նահանգի Թորոսլար Արսլանքյոյ շրջանում տեղական ժամանակով ժամը 8.00-ի սահմաններում: Ավտոբուսի ուղեւորներների մեծ մասը սիրիացի ֆերմերներն էին, որոնք վերադառնում էին բալ հավաքելուց հետո: Պարբերականը նշում է, որ տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ:
Թուրքիայում միկրոավտոբուսի վթարի հետեւանքով երեք մարդ է զոհվել, 16 մարղ վիրավորվել է

Հասանելի է
русский



























