Հուլիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հանձնուքների ընդունման եւ տեսակցությունների տրամադրման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ա.-ի կողմից բերված հանձնուքը:

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ զննության արդյունքում աշխատակիցները հայտնաբերել են, որ հանձնուքի մեջ առկա ծխախոտատուփերից մեկի պոլիէթիլենային թաղանթի ներքեւի հատվածը վնասված է, գլանակներից 7-ի ծայրերը ոլորված են եւ լցոնված ոչ գործարանային հումքով, որն ունի  յուրահատուկ սուր հոտ:

 Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

 Նախապատրաստվում են նյութեր: