Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է խորհրդարանի մակարդակով ռուս-ամերիկյան երկխոսության վերականգնման հնարավորությունը:

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել օրենսդիր իշխանության մարմինների շփումների վերականգնման հնարավորություններին:

Կողմերը քննարկել են հուլիսի 16-ին Հելսինկիում նախատեսվող Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ:

Ամերիկացի խորհրդարանականների պատվիրակության  կազմում են Ալաբամա նահանգից սենատոր, Կոնգրեսի հատկացումների կոմիտեի նախագահ Ռիչարդ Շելբին, Լուիզիանա նահանգի սենատոր Ջոն Քենեդին, Հյուսիսային Դակոտա նահանգից Ջոն Հուվենը, Հարավային Դակոտայից Ջոն Թունը, Կանզասից Ջերի Մորանը, Մոնտանայից Սթիվ Դեյնեսը, ինչպես նաեւ Տեխաս նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Քեյ Գրեյնջերը: