Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 21-ամյա ուսանող Սիս Մելիքյանն այս պահին  փորձում է Հայաստանի մասշտաբով գինեսի ռեկորդ սահմանել. խոստացված 3 հազար շարժումից այս պահի դրությամբ նա կատարել է 2100-ը։ NEWS.am-ի թղթակցին այս մասին ասաց Արտասովոր շարժողական գործունեության ընդունման հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը:

Վարժության էությունը հետեւյալն է. Սիսը կանգնած դիրքում պետք է ձեռքերը ներքեւից վերեւ ծալելով 5,2 կգ ծանրությամբ կցագնդեր բարձրացնի։

«Ռեկորդը սահմանվելու է միայն Հայաստանի մասշտաբով, բայց եթե Սիսը կարողանա հաղթահարել շեմը, ապա ռեկորդի կրկնության կամ նոր ռեկորդ սահմանելու համար հայտ կներկայացնենք Լոնդոն՝ «Գինեսի» ռեկորդների գրասենյակին»,- նշեց Թովմասյանը:

Նրա խոսքով, այս վարժությունը Հայաստանում մեկ անգամ արդեն կատարվել է, եւ սա կատարման երկրորդ դեպքն է։ «Սակայն 2005 թվականին վարժությունը կատարվել է ավելի թեթեւ՝ 3 կգ քաշ ունեցող կցագնդերով՝ 4090 անգամ»,- պատմեց Թովմասյանը:

Ամփոփելով՝ Արտասովոր շարժողական գործունեության ընդունման հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ միչեւ հուլիս նախատեսվում է տպագրել Հայաստանի մասշտաբով սահմանված ռեկորդների «Դյուցազնագիրքը», որը կլինի աշխարհում  առաջին ազգային  ռեկորդների գիրքը։

Նշենք, որ ջավախքցի Սոս Միքայելյանը սովորում է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժնի 3-րդ կուրսում։ Նա նաեւ զբաղվում է սիրողական բռնցքամարտով:

http://farm6.static.flickr.com/5136/5392505445_fccc61a348.jpg