Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Լեւոն Խալիկյանն ազատվել է  Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։  Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից։

«Ղեկավարվելով Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Լևոն Խալիկյանին ազատել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,– նշված է հաղորդագրության մեջ։