Արարատի մարզում, հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 22:30-ի սահմաններում Մասիսի քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են 22-ամյա Հովսեփ Կ.-ի վարած թիվ 28 համարի մոպեդն ու 63-ամյա Մարգար Գ.-ի վարած Mercedes մակնիշի 35 NQ 478 համարանիշի ավտոմեքենան:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետևանքով մոպեդի վարորդը եւ նրա ուղևոր 22-ամյա Ռադիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Հովսեփ Կ.-ն աշխատում է Menu.am-ում որպես առաքիչ, իսկ վիրավոր Ռադիկ Հ.-ն՝ Մասիս Տոբակո ՍՊԸ-ում: