Ամերիկյան ավիաընկերությունները որոշել են ավելի շատ գումար վաստակել՝ ավելացնելով ինքնաթիռում նստատեղերի քանակը զուգարանի սենյակների հաշվին, գրում է Bloomberg–ը։

Ավիաընկերությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ նոր զուգարանները մի քանի սանտիմետր երկարություն կունենան, սակայն շատ օդաչուներ, բորտուղեկցորդներ եւ ուղեւորներ ուրախ չեն այս նորույթից։

Tronos Aviation Consulting Inc խորհրդատվական գործակալության տնօրենի խոսքով, չնայած ուղեւորների բողոքներին, ընկերությունները չեն նախատեսում հրաժարվել նեղ զուգարաններից, քանի որ դրա ներդրումը մեծ եկամուտներ է բերում։