Sotheby's աճուրդային տունը հաղորդել է Վինի Թուխի մասին գրքի օրիգինալ քարտեզի ռեկորդային գնով վաճառքի մասին՝ 430 հազար ֆունտ։ Այս մասին նշված է  Sotheby's–ի թվիթերյան էջում, փոխանցում է RT–ն։

Նշվում է, որ այդ քարտեզը ցույց է տալիս երեւակայական աշխարհը, որում ապրում է Վինի Թուխը իր ընկերներով։

Գործարքի գինը գրքի պատկերազարդումների շարքում նոր ռեկորդ է սահմանել։