Չհիասթափվեցի՞ք, երբ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Երեւանում ձեռնպահ մնաց մարտի 1-ի գործերով դատապարտվածներին քաղբանտարկյալ կոչելուց՝ ասելով, թե մարդու իրավունքների մասին միջազգային համաձայնագրերում գոյություն չունի «քաղաքական բանտարկյալ» եզրույթը։

«Առավոտ»-ի հարցին ի պատասխան իրավապաշտպան Վադան Հարությունյանն ասել է. «Իրավաբանական տեսանկյունից, իրոք, նման եզրույթ կամ ձեւակերպում չկա, որովհետեւ միջազգային հանրությունն ի սկզբանե բացառում է քաղբանտարկյալի առկայությունը աշխարհի որեւէ կետում։ Բայց ինքը՝ Համմարբերգը, տվեց քաղբանտարկյալի սահմանումը՝ մարդիկ, ովքեր դատապարտված են իրենց քաղաքական գործունեության համար, եւ դա նորմալ է։ Նույն քաղբանտարկյալ բառն է, ուղղակի դրա սահմանումը Համմարբերգն ինքը տվեց»։