ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկու պետությունների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը, հիմնական խնդիրները եւ առաջիկա անելիքները:

Զրուցակիցներն ընդգծել են ԱՄՆ կողմից շարունակական աջակցության կարեւորությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների իրականացման եւ միջազգային խաղաղության աջակցության գործողություններին մասնակցելու համար փոխգործունակ կարողությունների ստեղծման ոլորտներում: