Բելգորոդում անսովոր տուն է հայտնվել՝ կառույցը տանիքի վրա է կանգնած։ Այն «Սիթի մոլ» առեւտրային կենտրոնի կողքին է գտնվում։

Տան ինտերյերը շրջված է՝ աթոռները, սեղանները, լամպերը, գորգերը ամրացված են առաստաղին։   

Տան ներսում հայտնվել կարող են բոլոր ցանկացողները, մուտքի համար վճարել պետք չէ։ Տան հանդիսավոր բացումը օգոստոսին է խրագրվում։ Նախատեսվում է, այն կդառնա քաղաքացիների եւ զբոսաշրջիկների սիրելի վայրը։