Հունիսի 3-ին Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով մարդկանց զոհվելու հաստատված դեպքերի թիվը հասել է մինչեւ 125-ի: Այս մասին հայտնել է Տարերային աղետների հետեւանքների նվազեցման ազգային ծառայության ներկայացուցիչ Դավիդ դե Լեոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր ժայթքումից հետո 332 անհետ կորածի մասին: Զոհերի թիվը կազմում էր մոտ 120 մարդ:
Noticias24 ալիքի փոխանցմամբ՝ դատական բժիշկները ճանաչել են հրաբխի ժայթքման գոտում հայտնաբերված եւս 4 մարմին: Իշխանությունները մի շարք բնակավայրեր եւ Ֆուեգոյի շրջանում գոտիներ վտանգավոր են հայտարարել:





























