Հունաստանում 24 մարդու կյանք խլած հրդեհների հետեւանքով տուժածների թիվը աճել է մինչեւ 156, որոնց մեջ 16-ը երեխաներ են, կրիտիկական վիճակում է 11 մարդ:
Հունական ERT հանրային հեռուստատեսությունը տեղի ունեցածը ազգային ողբերգություն է անվանել:
Իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, Ատտիկայում արտակարգ դրություն է հայտարարվել:
Հիշեցնենք, որ երկուշաբթի մի քանի խոշոր հրդեհներ էին բռնկվել: Տասնյակ տներ էին այրվել: Առավել ծանր վիճակ է ստեղծվել Ատտիկայի արեւմուտքում Կինետա շրջանում, որտեղ կրակի դեմ պայքարում են հարյուրավոր հրշեջներ, հրշեջ ավիացիայի օդանավեր եւ ուղղաթիռներ, փակվել է Աթենք-Կորինֆ ավտոմայրուղին:
Ուժգին հրդեհներ են նաեւ մայրաքաղաքային շրջանի արեւելքում, որտեղ երեխաներին տարհանել են ամառաին ճամբարներից:
Ափամերձ շրջաններից մարդկանց տարհանմանը մասնակցում են Հունաստանի ռազմածովային ուժերի նավերը: Դուրս է բերվել ավելի քան 760 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:





























