Հունաստանի կառավարությունը 20 մլն եվրո է հատկացրել մայրաքաղաք Աթենքի մերձակայքում բռնկված աղետալի անտառային հրդեհներից տուժածներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ կայացած խորհրդակցությունից հետո հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ցանակոպուլոսը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Տվյալ հաշվին միջոցներ կուղղվեն ինչպես պետական կառույցներից, այնպես էլ մասնավոր անձանցից, քանի որ գործնական առումով համերաշխություն արտահայտելու մեծ ցանկություն կա ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրից»,- ասել է պաշտոնական ներկայացուցիչը:

Հունաստանում հայտարարվել է եռօրյա սուգ՝ ի հիշատակ անտառային հրդեհների հետեւանքով զոհերի 

Հայաստանը պատրաստ է Հունաստանին օգնություն ցուցաբերել. ԱԻՆ

Հունաստանում հրդեհների ժամանակ զոհերի թիվն աճել է մինչեւ 50