Լաոսի հարավ-արեւելքում ամբարտակի ճեղքման հետեւանքով զոհվել է ավելի քան 40 մարդ: Այս մասին համացանցում հայտնել է տեղական կամավորական խումբը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ զոհվածների ճշգրիտ թվի մասին պաշտոնական տեղեկատվություն չի եղել:
Նշվում է, որ եւս մոտ 200 մարդ անհետ կորած է համարվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանամկսայ շրջանում ամբարտակի ճեղքվածքն առաջացել է հիդրոէներգետիկ կառույցի շինարարության ժամանակ:





























