ԱՄՆ-ի Այդախո նահանգում մի քանի հարյուր բանտարկյալ կոտրել է JPay բանտային պլանշետները եւ 255,000 դոլար ընդհանուր գումարի չափով լիցքավորել են  իրենց հաշիվները: Այս մասին հաղորդում է Lenta.ru- ն` հղում անելով Associated Press-ին:

JPay պլանշետները բանտարկյալներին տրվում են կամ լավ վարքի համար կամ ձեռք են բերվում նրանց հարազատների կողմից: Նույնանուն ընկերությունից գաջեթի օգնությամբ կալանավորները կարող են երաժշտություն, գրքեր, խաղեր, ինչպես նաեւ մթերքներ գնել բանտային խանութից: Բացի այդ թույլատրվում է նաեւ ընտանիքի հետ նամակագրություն վարել:

Ընկերության անվտանգության ծառայությունը հուլիսի սկզբին հայտնաբերել էր կատարվածը եւ կարողացել էր վերադարձնել գողացված գումարների մի մասը: Նշվում է, որ մոտ 50 բանտարկյալներ իրենց հաշիվները լիցքավորել են հազար դոլարով, մեկ հաքերի համար առավելագույն գումարը կազմել  է գրեթե 10 հազար դոլար: