Սերբիայի եւ Բելգրադի փաստաբանական պալատները իշխանություններից պահանջել են փաստաբան Դրագոսլավ Միշա Օգնյանովիչի սպանության արագ քննություն, որը հանդես է եկել մի շարք աղմկահարույց գործերով, եւ մեկ շաբաթով գործադուլ են հայտարարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միշա Օգնյանովիչի սպանությունը ամենադրամատիկ կերպով ցուցադրում է, թե Սերբիայում փաստաբաններն ինչ պայմաններում են կատարում իրենց մասնագիտական պարտքը: Այս սպանությունը վերջինն է փաստաբանների վրա բազմաթիվ հարձակումների շարքում, որոնցից շատերը չեն բացահայտվել»,- հայտնել է երկրի փաստաբանական պալատը:
«Այս պատճառով Սերբիայի փաստաբանական պալատը եւ Բելգրադի փաստաբանական պալատը հանրությանն իրազեկում են, որ երկուշաբթիից՝ 2018 թվականի հուլիսի 30-ից մեկ շաբաթով չեն աշխատելու, որպեսզի մասնագիտական միասնության եւ համանման իրադարձությունների հետ չհաշտվելու հաստատուն վճռականության հստակ ազդակ ուղարկեն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բելգրադում սպանվել է Միշա Օգնյանովիչը, որը Հաագայի տրիբունալում պաշտպանել է Միլոշեւիչին




























