ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատական նիստին հայտարարել է, որ «դավադրությունը հանցագործություն» չէ։

«Դավադրությունը հանցագործություն չէ, սակայն նշանակություն չունի, քանի որ ոչ մի դավադրություն չի եղել (չհաշված տխրահռչակ Հիլարիին (2016 թվականի ընտրություններին Թրամփի մրցակիցը) եւ դեմոկրատները)»,–գրել է նա թվիթերում։

Վիրջինիայում այսօր սկսվում է Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի դեմ դատը, որին մեղադրում են հարկային եւ բանկային խարդախությունների մեջ։ Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը վարում է Ռուսաստանում Թրամփի նախընտրական քարոզարշավի ներկայացուցիչների հնարավոր դավադրության հետաքննությունը։