ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուսումնասիրում է հնարավորությունը՝ արդյոք ամերիկացիները կկարողանան 3D զենք «տպագրել»։

«Ես ուսումնասիրում եմ 3D պլաստիկ ատրճանակների վաճառքի հարցը։ Արդեն քննարկել եմ հարցը Ազգային կրակային ասոցացիայի հետ, կարծես թե իմաստ չունի»,–գրել է Թրամփը։

Այս տեխնոլոգիան Թրամփի վարչակազմին կդնի բնակչության պաշտպանության բարդ խնդրի առաջ՝ սահմանափակելով զենք կրելու իրավունքը, հայտնում է AFP–ն։

ԱՄՆ 8 նահանգները նախօրեին դիմել են դատարան Թրամփի վարչակազմի որոշման արգելափակման հայցով։ Այդ որոշմամբ թույլ է տրվում 3D պրինտերներին պատրաստել պլաստիկ ատրճանակներ, որոբք ընդդիմախոսների խոսքով, փաստացի հնարավոր չէ վերահսկել։