Չինաստանը կոչ է արել ԱՄՆ–ին իր տարածքը որպես տարանցում չտրամադրել Թայվանի նախագահ Ցայ Ինվենին, որը պետք է այցելի Բելիզ եւ Պարագվայ։
Թայվանի կառավարությունը հայտարարել է, որ նախագահը կայցելի այդ երկրներ ԱՄՆ–ով։ Ցայ Ինվենին կանգառ կանի Լոս Անջելեսում եւ Հյուսթոնում, փոխանցում է Reuters–ը։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը ասել է, որ Չինաստանը արդեն իսկ Վաշինգթոնին պաշտոնական հայտարարություն է հղել նախատեսված տարանցման մասին։ Չինաստանը վճռականորեն կոչ է արել Միացյալ Նահանգներին թույլ չտալ Թայվանի շրջանի ղեկավարի տարանցումը եւ ոչ մի կեղծ ազդանշան չուղարկել Թայվանի անկախության մասին։



























