Հանրապետության տարածքում օգոստոսի 1-2-ին հյուսիսային շրջաններում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-4-ն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 1-2-ին, երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +23+28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +23+28,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +19+22, ցերեկը` +32+35,

Գեղարքունիքում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +23+28,

Լոռիում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +25+29,

Տավուշում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +28+33,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +23+28,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +21+24, ցերեկը` +34+36,

Արարատում՝ գիշերը`+21+26, ցերեկը` +36+37,

Արմավիրում՝ գիշերը` +21+26, ցերեկը` +36+37,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +23+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +21+26, ցերեկը` +36+37,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +19+24, ցերեկը` +36+40,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +28+32,

Արցախում՝ գիշերը` +18+22, ցերեկը՝ +28+32: