Մեքսիկացի նկարիչ Ֆրիդա Կալոյի անձնական կյանքն ու քաղաքական հայացքները նրա մահից 64 տարի անց Հունգարիայում ուշադրության կենտրոնում հայտնվել, հաղորդում է Reuters-ը:

Հունգարական իշխանամետ պարբերականը քննադատել է Բուդապեշտի Հունգարական ազգային պատկերասրահում նկարչուհու գործերի ցուցահանդեսը՝ «կոմունիզմին աջակցության համար»:

Երրորդ ժամկետով վարչապետի պաշտոնում Վիկտոր Օրբանի ընտրվելուց հետո նրա կողմնակիցներն ու իշխանամետ լրագրողները հայտարարում են, որ ժամանակն է անցնել պահպանողական արժեքնների՝ վերջ դնելու համար նրան, ինչը նրանք կոչում են ձախ-լիբերալ նկարիչների գերիշխանություն:

«Այսպես է առաջ մղվում կոմունիզմը՝ պետական փողերի օգտագործմամբ» վերնագրված հոդվածում նշվում է. «Չեք հավատա, բայց Տրոցկին նորից է հայտնվել Բուդապեշտում, այս անգամ՝ Ֆրիդա Կալոյի  անկողնում»: