ԱՄՆ Սենատի հետաքննությունների հարցերի հանձնաժողովը ցանկանում է 2016 թվականի ընտրություններին ՌԴ-ի ենթադրյալ միջամտության գործով հետաքննության շրջանակում հարցաքննել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Այս մասին հաղորդում է AP-ն:

WikiLeaks-ի տեղեկացմամբ՝ Ասանժին փոխանցված նամակում նշվում է, որ նա հանձնաժողովի ներկայացուցիչներին ցուցմունք կտա «փակ ռեժիմով»՝ «փոխշահավետ ժամանակ եւ վայրում»:

Իրավաբանական թիմը «քննարկում է առաջարկը, սակայն պայմանները պետք է համաապատասխանեն էթիկայի բարձր չափանիշներին», ասվում է WikiLeaks-ի հաղորդագրությունում: