Գրենլանդիայի հյուսիսում առաջին անգամ արձանագրվել է բազմամյա սառույցի հալվելու փաստը: Սա, ինչպես նշում են հեղինակավոր կլիմատոլոգները, վկայում է վտանգի մասին, որը սպառնում է բեւեռային արջերին եւ արկտիկական փոկերին: Եվ ոչ միայն նրանց, եթե սառույցը շարունակի հալվել, ապա Երկրին համաշխարհային աղետ է սպասվում, ահազանգում են գիտնականները, հաղորդում է Planet-today - ը:
Ընդհանուր առմամբ, գլոբալ տաքացումը շարունակում է արմատավորվել, իսկ մարդիկ, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հետազոտությունները, չեն կարողանում հաղթահարել նման մեծ մասշտաբի կլիմայի փոփոխությունը:
Եթե այսպես շարունակվի, ապա 21-րդ դարի վերջում (կամ նույնիսկ կեսին) մեր մոլորակը նշանակալի կերպով կվերափոխվի:





























